15 դոլար գազի գինը բարձրացել է սահմանի վրա. «Գազպրոմն» այլևս ի վիճակի չէ կոմպենսացիան անել

Գազի սակագինը 2019 թվականի հունվարից սահմանին թանկացել է
live24.am-ը ներկայացնում է

Քննարկումներ են ընթանում, չի բացառվում, որ ընկերությունը կդիմի սակագնի վերանայմանն հարցով: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` նշելով, որ գազի սակագինը 2019 թվականի հունվարից սահմանին թանկացել է:

«Սահմանի թանկացումը` 165 դոլարը, 2020 թվականին պահպանվելու է նոր մեծությամբ, դա արդեն վերջնականմ պայմանավորված է»,-ասաց նա:

ՀԾԿՀ նախագահը հավելեց, որ սակագնի վերանայման հայտը հնարավոր է ներկայացվի ապրիլից հետո, սակայն դա չի նշանակում, որ կթանկանան էլեկտրաէներգիան եւ ջուրը:

«Պետք է հասկանանք, որ 15 դոլար գազի գինը բարձրացել է սահմանի վրա, եւ այլեւս 15 դոլարի կոմպենսացիան ի վիճակի չէ «Գազպրոմն» անել: Այսինքն գործող սակագների մասով շուրջ 30 դոլարի ավելաման խնդիր է եւ գոչրծող սակագները էդքանով չեն բավարարում, բայց դա  չի նշանակում, որ էդքանով ունենալու ենք սակագնի բարձրացում, որովհետեւ ասյ տարվա ընթացքում բանակցվում են ընկերության օպտիմալացման խնդիրները, կրճատման խնդիրները եւ կարծում եմ` մինչեւ ապրիլի 1-ը բանակցությունները կավարտենք»,-ասաց նա:

Տեսանյութը՝ news.am-ի