Կուտոյանն իրականում երե՞կ է մահացել. նոր մանրամասներ. armlur.am

ArmLur.am-ի տեղեկություններով՝ դեպքի պահին տանը մենակ է եղել, կինն ու երեխան՝ ծնողների տանը
կուտոյան

Ինչպես հայտնի է՝ այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: Քիչ առաջ ՀՀ ՔԿ Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նրա  մահվան դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110.1-ին մասով` ինքնասպանության հասցնելը։

ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքից: Մեր բացառիկ տեղեկություններով՝ Կուտոյանի հետ դեպքը տեղի է ունեցել երեկ: ArmLur.am-ի տեղեկություններով՝ դեպքի պահին, տանը մենակ է եղել, կինն ու երեխան՝ ծնողների տանը: Եվ այսօր, երբ կինը գնացել է տուն, նրան հայտնաբերել է այդ վիճակում: