Ո՞վ է Ռուսաստանի Հարկային դաշնային ծառայության նոր ղեկավարը

Նա Հարկային դաշնային ծառայության ղեկավար է նշանակել իր տեղակալին
ռուսաստան

Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը Հարկային դաշնային ծառայության ղեկավար է նշանակել այդ կառույցի ղեկավարի տեղակալ Դանիիլ Եգորովին։

Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը։

Նշենք, որ Միշուստինը ղեկավարել է Հարկային դաշնային ծառայությունը, մինչ վարչապետի պաշտոնին նշանակվելը։

Այսինքն թե, նա Հարկային դաշնային ծառայության ղեկավար է նշանակել իր տեղակալին։