ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն մեկնաբանել է Ռուսաստանում կառավարության փոփոխությունը

Նրա կարծիքով Վաշինգտոնը պետք է գնահատի, թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեկնաբանել է Ռուսաստանում կառավարության փոփոխությունը և հայտարարել, որ իր կարծիքով Վաշինգտոնը պետք է գնահատի, թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Մեր գործողությունները Ռուսաստանի նկատմամբ դժվար թե փոխվեն ռուսական կառավարությունում որոշակի փոփոխություններ հետևանքով»,-ասել է Պոմպեոն՝ ռադիոհաղորդավար Տոնի Կացին տված հարցազրույցի ժամանակ:

Մոսկվայում ԱՄՆ-Ռուսաստան երկկողմանի հարաբերությունների ուղղությամբ կաշխատի արդեն Ռուսաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Ջոն Սալլիվանը: Նա արդեն ժամանել է Մոսկվա`փոխարինելու Ջոն Հանթսմանին:

Ռուսաստանի ԱԳՆ-ն Սալլիվանին բնութագրել է որպես «բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված փորձառու դիվանագետ»: