Կուտոյանի տան պատերը վնասված են եղել, բազմաթիվ պարկուճներ են հայտնաբերվել. Արթուր Մելիքյան

Մելիքյանն ասաց, որ հնարավոր է սպանություն՝ քողարկված ինքնասպանության տակ

Քննչական կոպիտեի ՀԿԳ վարչության պետ Արթուր Մելիքյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ Գեորգի Կուտոյանը մահացել է քունքի հատվածում հրազենային վնասվածքից:

Կուտոյանի տանը հայտնաբերվել է «Գլոկ» տեսակի ատրճանակ, որը պատկանել է Կուտոյանին, նա ատրճանակը նվեր է ստացել Վրաստանի ԱԱԾ պետից:

Մելիքյանը ասաց, որ Կուտոյանի տան պատերը վնասված են եղել, բազմաթիվ պարկուճներ են հայտնաբերվել, և միայն դատաձգաբանական փորձաքննությունը ցույց կտա, թե ինչ զենքից են նետվել այդ պարկուճները:

Կուտոյանի մահվան առթիվ հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հոդվածով, սակայն Մելիքյանն ասաց, որ հնարավոր է սպանություն՝ քողարկված ինքնասպանության տակ:

Նա նաև նշեց, որ հարցաքննվում են Կուտոյանի հարազատները: