Հրայր Թովմասյանն անձամբ ինձ խնդրեց, որ բարձրանա դեպքի վայր, ես թույլ չեմ տվել. Արթուր Մելիքյան

Հարցին, թե ինչու էր Հրայր Թովմասյանը եկել, ՔԿ նախագահն ասաց, որ չգիտի. «Շատ հուզված էր, միգուցե ընկերներ են»

Հրայր Թովմասյանն անձամբ ինձ խնդրեց, որ բարձրանա դեպքի վայր, ես թույլ չեմ տվել: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:

Ավելի վաղ Live24.am-ը տեսանյութ էր տարածել, թե ինչպես է ՍԴ նախագահն արտասվում Գեորգի Կուտոյանի տան մոտ:

Մելիքյանը նշեց, որ ոստիկանները պահպանել են դեպքի վայրը:

Վանեցյանին Մելիքյանը չի տեսել:

Հարցին, թե ինչու էր Հրայր Թովմասյանը եկել, ՔԿ նախագահն ասաց, որ չգիտի. «Շատ հուզված էր, միգուցե ընկերներ են»: