Բարեկամ տանջանքի մեջ

Չկա օրվա մեջ մի այնպիսի իրողություն, որ Իմ Ծրագրի մասը չկազմի
Հիսուս

Հունվարի 17

Առօրյա տանջանքը՝ ջանք թափելը, շատ ավելի է գնահատվում, քան ոգևորության պահերին բարձունքներին տիրանալը: Ամեն օր Իմ Կամքին լռելյայն հնազանդվելը՝ անապատային հարթության վրա, ավելի կարևոր է, քան երբեմն-երբեմն պայծառակերպության լեռը բարձրանալը:

Չկա մի տեղ, որ Հարատևելը այնքան կարևոր լինի, որքան Հոգևոր Կյանքի մեջ: Երկնքի Արքայության համար կրած տանջանքն է, որ ապահովում է Իմ մտերիմ Բարեկամությունը: Ես Տերն Եմ փոքր բաների. փոքր պատահարների Աստվածային Տնօրինողը:

Չկա օրվա մեջ մի այնպիսի իրողություն, որ Իմ Ծրագրի մասը չկազմի: Խճանկարի մեջ տեղադրված փոքր քարերը մեծ դեր են կատարում: Հրճվիր Իմ Ներկայությամբ: Հրճվանքը Աստվածային այն միակցող նյութն է, որ ապահովում է Իմ խճանկարի Ներդաշնակությունն ու Գեղեցկությունը: