Ամեն ինչ բումերանգով հետ է գալու…երբեք չմոռանաք… քաղաքագետ

Մեր հասարկաությունը հիվանդ է… հիվանդ է՝ չարությամբ, նախանձով և միմյանց ատելությամբ, որի հետևանքները կործանարար են լինելու…

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սարսափելի և զզվելի է…Անամոթներ…

Այսօր ամբողջ լրատավադաշտը ողողված է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրով…Շատ ԶԼՄ-ների նկարահանող խմբերը ուղիղ հեռարձակում են կազմակերպել այն շենքի մոտից, որի բնակարաններից մեկում էլ հայտնաբերվել է Կուտոյանի դին…

Սարսափելին և զզվելին այն է, որ ուղիղ հեռարձակման ժամանակ մեծ թվոր օգտատերեր “ժպտավուն” և “սրտիկային” սմայլիկներ են դնում այդ նյութրի տակ՝ իրենց վերաբերմունքն այպես արտահայտելով երիտասարդի մահվան կապակցությամբ…

Ա՛յ անամոթներ, այ՛ տականքներ դուք ընդհանրապես ամոթ, նամուս ունեք…Մահացածը երիտասարդ է…Ինչպե՞ս կարելի է ուրախանալ կամ հրճվել, երբ մարդու մահվան լուր ես իմանում…Հատկապես, երբ մահացածը երիտասարդ է…

Մեր հասարկաությունը հիվանդ է…Հիվանդ է՝ չարությամբ, նախանձով և միմյանց ատելությամբ, որի հետևանքները կործանարար են լինելու…

Հ.Գ.Լինել ընդդիմադիր կամ չընդունել նախորդ իշխանություններին՝ չի նշանակում ուրախանալ վերջիններս ողբերգություններով և մահվան դեպքերով…
Ամեն ինչ բումերանգով հետ է գալու…Երբեք չմոռանաք…»։