Երևանը՝ աշխարհի ամենաթանկ քաղաքների ցանկում

Մեր մայրաքաղաքը 380-րդն է, Ադրբեջանի Բաքուն՝ 390-րդը, Վրաստանի Թբիլիսին՝ 404-րդը

Ցյուրիխը, Բազելը եւ Լոզանը ճանաչվել են աշխարհի ամենաթանկ քաղաքները։ Այս մասին, armdaily.am-ի փոխանցմամբ, ասվում է Numbeo տվյալների բազայի կայքում, որը հրապարակել է կյանքի արժեքի ինդեքսին վերաբերող հունվարյան հաշվետվությունը։

Վարկանիշի չորրորդ եւ հինգերորդ տեղը նույնպես զբաղեցրել են շվեյցարական քաղաքները ՝ Ժնեւն ու Բեռնը: Հաջորդիվ գալիս են Ստավանգերը, Օսլոն, Տրոնհեյմը (Նորվեգիա), Ռեյկյավիկը (Իսլանդիա) եւ Բերգենը (Նորվեգիա):

Ցուցակում Հայաստանի քաղաքներից ընդգրկված է միայն Երևանը։ Մեր մայրաքաղաքը 380-րդն է, Ադրբեջանի Բաքուն՝ 390-րդը, Վրաստանի Թբիլիսին՝ 404-րդը:

Վարկանիշում ընդհանուր առմամբ 440 քաղաք է ընդգրկվել։ Կյանքի արժեքը հաշվարկվում է խանութներում եւ ռեստորաններում գների, տրանսպորտի եւ կոմունալ ծառայությունների ծախսերի, ինչպես նաեւ բնակչության գնողունակության հիման վրա: Ծախսերը վարձակալության կամ բնակարան գնելու համար հաշվի են առել առանձին-առանձին: