Շոու՝ «Դալմա Գարդեն մոլում». ի՞նչ են ուզում հասկացնել «Տաշիր Գրուպին»

Մոլի աշխատողներին հորդորում են նոր աշխատանք փնտրել

«Իրավունք» թերթը գրում է. «Օրեր առաջ կայծակնային արագությամբ տեղեկություններ տարածվեցին, թե «Դալմա Գարդեն մոլ» առեւտրի կենտրոնում ցնցումներ են եղել: Ահազնագի հետքերով ԱԻՆ-ից դեպքի վայր էին ժամանել: Իսկ մինչ փրկարարների ժամանումը, առեւտրի կենտրոնից տարհանել էին աշխատակիցներին եւ հաճախորդներին:

«Իրավունքի» աղբյուրների պնդմամբ՝ տեղի ունեցածը պարզապես լավ սարքած շոու էր, որի նպատակը մեկն էր՝ վերեւներից փորձում են «Դալմա Գարդեն մոլ»-ի սեփականատեր «Տաշիր Գրուպ» ընկերությանն ինչ-որ բան հասկացնել, իսկ աշխատողներին հորդորում՝ նոր աշխատանք փնտրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում