«Девочка стоп!» երգի պատճառով ադրբեջանական դեսպանատան կցորդը ծեծել է երաժիշտներին

Դեպքի վայր հասած ոստիկանները չեն կարողացել ձերբակալել ադրբեջանցուն

Թբիլիսիի ռեստորաններից մեկում «Девочка стоп!» երգի պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել:

Արսեն Շախունցի երգը դուր չի եկել ռեստորանի մշտական այցելու Վրաստանում ադրբեջանական դեսպանատան կցորդ Վուգար Մամեդովին:

Երգը լսելուց հետո ադրբեջանցի պաշտոնյան նախ հայհոյել, ապա սկսել է հարվածներ հասցնել երաժիշտներին:

Դեպքի վայր հասած ոստիկանները չեն կարողացել ձերբակալել ադրբեջանցուն, քանի որ նա դիվանագիտական անձեռնմխելիություն ունի:

Հիմա ծեծի ենթարկված երաժիշտները պահանջում են կցորդին արտաքսել երկրից:

Նրանց խոսքերով, Վրաստանում Ադրբեջանի դեսպանը տվել է իր համաձայնությունն այդ մասով: Գրում է analitik.am-ը