Տաթևիկ Ռևազյանը սկսեց. ՈՒՂԻՂ

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահն այս պահին որպես մատուցող աշխատում է Երեւանի կենտրոնում գտնվող սրճարանում

Ինչպես արդեն հայտնել էր Live24.am-ը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն այսօր որպես մատուցող կաշխատի Երեւանի կենտրոնում գտնվող «ROOMZ» սրճարանում:

Թեյավճարներն ուղղվելու են Տիգրան Ամիրխանյանի բուժմանը՝ որպես բարեգործություն՝ «Մենք ենք» հիմնադրամ:
Նշենք, որ սրճարանի բոլոր տեղերն արդեն զբաղված են, հիմնական հյուրերն են Տաթևիկ Ռևազյանի ընկերներն ու որոշ պաշտոնյաներ:

Տեսանյութը՝ ArmDaily.am-ի. կայքի նկարահանող խումբը «ROOMZ» սրճարանում է: