«Այս ծնողները սուտ ու սխալ, կեղծ հավաքածու անդամներ են»․ Ռազմիկ Աբրահամյան

Ծննդատները ոչ մի առնչություն չունեն որդեգրման հետ. Աբրահամյան

Ծննդատները ոչ մի առնչություն չունեն որդեգրման հետ։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը։

Դիտարկմանը, որ ծնողների պնդմամբ՝ հենց ինքն է կազմակերպել ապօրինի որդեգրումը, Աբրահամյանն  ասաց․  «Ծնողները շատ բան են պատմում։ Նրանք սուտ ու սխալ, կեղծ հավաքածու անդամներ են»։

Ռազմիկ Աբրահամյանը կրկնում էր՝  ծննդատները ոչ մի առնչություն չունեն որդեգրման հետ։

Դիտարկմանը, որ ամենածանր մեղադրանքն են իրեն առաջադրել, Աբրահամյանն ասաց․ «Թող առաջադրեն»։

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացողմ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները եւ առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: