Կա առնվազն երկու հեռուստաալիք, որոնց լոգոյի փոխարեն կարելի է գրել «կոռուպցիա». Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանում հեռուստաընկերություն կա, որով պարտադիր կոռուպցիոն գործով անցնող որևէ մեղադրյալ հաճախ հարցազրույց է տալիս

Հայաստանում հեռուստաընկերություն կա, որով պարտադիր կոռուպցիոն գործով անցնող որևէ մեղադրյալ հաճախ հարցազրույց է տալիս և ոգևորված բացատրում հանրությանը, թե որտեղ են ձմեռում խեցգետինները:

Այս մասին, ըստ analitik.am-ի, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ եզրակացությանը եկել է հեռուստաալիքները փոխելով ու վերլուծություններ անելու արդյունքում:

ՀՀ վարչապետի խոսքերով, Հայաստանում կա առնվազն երկու հեռուստաալիք, որոնց լոգոյի փոխարեն կարելի է գրել «կոռուպցիա»: