ՌԴ Պետդումայում տեղի է ունեցել «Եդինայա Ռոսիա» խմբակցության հանդիպումը ՌԴ վարչապետի թեկնածու Միխայիլ Միշուստինի հետ: Այս մասին tert.am-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Այսօր Պետդուման կդիտարկի Միշուստինի թեկնածությունը ՌԴ վարչապետի պաշտոնում: Խմբակցության հետ հանդիպումը տեղի է ունեցել ԶԼՄ-ների համար փակ ռեժիմով: Հանդիպմանը ներկա է եղել նաև Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:
Հանդիպման ժամանակ Միշուստինն ասել է պատգամավորներին, որ ամբողջ գիշեր չի կարողացել քնել:
Այս հանդիպումից հետո Միշուստինը հանդիպումներ կունենա նաև Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության, Ռուսաստանի կոմունիստական կուսակցության և «Արդար Ռուսաստան» կուսակցության խմբակցությունների հետ:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:
Мишустин с утра в Госдуме pic.twitter.com/ewhuOvMns4
— Кремлевский пул РИА (@Kremlinpool_RIA) 16 января 2020 г.
0Comments