Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության` Կրեմլի թղթակիցները Twitter սոցիալական կայքում տեսանյութ են հրապարակել, որում երևում է, թե ինչպես են նախարարներն արձագանքում ՌԴ կառավարության հրաժարականի լուրին:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար, «չնայած որ ամեն ինչ չէ, որ ստացվել է»:
«Վլադիմիր Վլադիմիրովիչն ընդգծել է Սահմանադրությունում մի շարք հիմնարար փոփոխությունների մասին, զգալի փոփոխություններ ոչ միայն Սահմանադրության մի շարք հոդվածների, այլև իշխանության հավասարակշռության: Օրենսդիր իշխանության, գործադիր իշխանության, դատական իշխանության... Այս համատեքստում պարզ է դառնում, որ մենք որպես կառավարություն պետք է հնարավորություն տանք մեր երկրի նախագահին այդ ուղղությամբ ընդունել բոլոր անհրաժեշտ որոշումները: Եվ այս պայմաններում ես ճիշտ եմ համարում, որ Սահմանադրության 117-րդ հոդվածի համաձայն` կառավարությունը ներկայիս կազմով հրաժարական ներկայացնի»,-ասել է Մեդվեդևը Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Как отреагировали министры на новости об отставке pic.twitter.com/UfAMeWSB36
— Кремлевский пул РИА (@Kremlinpool_RIA) 15 января 2020 г.
0Comments