Աչաջրից Իջևան հասնելու համար 15 րոպե է անհրաժեշտ, և մենք շտապ օգնության մեքենայով կարող ենք հղիների տեղափոխումն ապահովել։ Հղիության 9 ամիսներին կանայք Աչաջրում են բուժօգնություն ստանալու, իսկ ծնունդը Աչաջուրի բժիշկը ընդունելու է Իջևանի ծննդատանը։ Սա Տավուշի մարզպետ Չոբանյանի խոսքեն են։
Փաստորեն սա գործարքի մի ձև է, որ նախարարի անունից ժողովրդին հայտնում է մարզպետը:
Այո միգուցե ճանապարհը 15 րոպե է, իսկ ծննդալուծման պրոցեսը կարող է ժամեր տևել: Եվ ինչպես ասում էր նախարարն ասուլիսի ժամանակ` մասնագետն այդ ընթացքում կմնա Իջևանի ծննդատանը:
Իսկ եթե այդ ընթացքում հանկարծ դեպք լինի գյուղում, կամ մեկ ուրիշ ծննդկանի մոտ սկսվեն ծննդաբերական ցավերը, ո՞վ է դրա պատասխանատուն:
Ու եթե մյուս ծննդատների դեպքում նախարարը շեշտում է, որ չունեն մասնագետներ, չկա նեոնատոլոգ, չկան սանիտարահիգիենիկ պայմաններ, այստեղ պատկերը այլ է:
Իսկ միգուցե նախարարն այդ ընթացքում սանավիացիայի ուղղաթիռը ճանապարհի Աչաջուր: Չէ որ Աչաջուր ԱԿ-ում աշխատում է մեկ բժիշկ ամբողջ դրույքով, իսկ մյուս բժիշկը`համատեղում է և աշխատում է 0,5 դրույքով:
Թեկուզ հաշվի չառնենք բժշկի դրույքաչափը, բայց կա նաև այլ փաստարկ` բժիշկը ապրում է Իջևանում: Այս պատկերը այսօր խաղաղ պայմաններում ընդունելի չէ, իսկ եթե Աստված մի արասցե պատերազմ լինի․․․
Աչաջրի ծննդատունը գտնվում է սահմանին մոտ և ոչ մի դեպքում չի կարելի այն փակել:
Գրում է Պարացելսուս ՀԿ-ի նախագահ Նունե Ավանեսյանը
0Comments