Նոր կառավարությունը պետք է համարձակ լինի. Դմիտրի Կիսելյով

2020-ի ուղերձն անխուսափելիորեն առաջարկում է նոր թիմ

Ռուսաստանի կառավարության նոր թիմը պետք է լինի համարձակ, իսկ տնտեսական նոր մոդելը՝ հասկանալի մարդկանց համար: Այդ մասին, 168.am-ի փոխանցմամբ, իր սյունյակում գրել է Россия сегодня-ի գլխավոր տնօրեն, լրագրող Դմիտրի Կիսելյովը:

«Ռուսաստանում կլինի նոր կառավարություն: Դրամտիկ ոչինչ չկա: Դա էլ հենց իշխանության թարմացումն է: Նախագահն առաջադրել է նոր խնդիրներ: Դրանց իրականացման համար նոր թիմ է պետք»,- գրել է Դմիտրի Կիսելյովը։

Ինչպես ընդգծել է Կիսելյովը՝ հեռացող կառավարությանը ՌԴ նախագահի նախորդ տարվա ուղերձից հետո արդեն տրվել էր հնարավորություն, երբ տնտեսական աճի ցուցանիշների մասով Պուտինը մատնանշել էր, որ պետք է գերազանցեն համաշխարհային միջին ցուցանիշները։

«Նախագահը դա համարել էր Ռուսաստանի գոյատևման նախապայմաններից մեկը։ Պուտինի նախանշածը 3 տոկոսանոց աճն էր, իսկ կառավարությունը, որն արդեն հեռանում է, կարողացել է ապահովել 1,1 տոկոս և հաջորդ երկու տարիների համար էլ նույնքան է նախանշել։ Նման տեմպի դեպքում մեր և Ամերիկայի ու Ասիայի միջև տարբերությունն ավելանում է և ուշ թե շուտ չի կարողանա սպասարկել արտաքին քաղաքականության ոլորտում վերցված թափը, սոցիալական պարտավորությունների և նաև անվտանգության հետ կապված խնդիրները:

Պուտինն այս ամենը բացատրել էր 2019-ի իր ուղերձում:

2020-ի ուղերձն անխուսափելիորեն առաջարկում է նոր թիմ»,- գրել է Կիսելյովը: