Դատախազությունն իրան ա ապահովագրում. Նազիկ Ամիրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նա հայտարարեց, որ դատարանի վրա ճնշումները շարունակվում են, որպեսզի այնպիսի որոշում կայացվի, որի համաձայն Մանվել Գրիգորյանը չկարողանա հեռանալ երկրից
live24.am-ը ներկայացնում է

«Դատախազությունն իրան ա ապահովագրում»,- լրագրողներին հարցերին պատասխանելով՝ ասաց Նազիկ Ամիրյանը:

Նա հայտարարեց, որ դատարանի վրա ճնշումները շարունակվում են, որպեսզի այնպիսի որոշում կայացվի, որի համաձայն Մանվել Գրիգորյանը չկարողանա հեռանալ երկրից:

Մանվել Գրիգորյանը երեկվանից գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։ Ըստ պաշտպանների՝ նրա վիճակը ծանր է, նրան միացված է արհեստական շնչառության սարք։

Նշենք, որ ՀՀ դատախազության նախաձեռնությամբ արտահերթ նիստը է կայանում։ Դատախազությունը միջնորդել է, որ Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ նիստ անցկացվի։

Տեսանյութը՝ news.am-ի