«Նիկո՛լ, մեզ որ տանում են ոստիկանություն կամ քննչական, հեռախոսն անջատել են տալիս». Սոնա Աղեկյան

Հիմա հարց. որպես սելֆիի եզակի մասնագետ են թողել քո մոտ քննության ընթացքում հեռախոսը մնա՞

Նիկո'լ, մեզ որ տանում են ՀՀ ոստիկանություն կամ քննչական, անպայման հեռախոսն անջատել են տալիս։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի գրառմանը, որտեղ նա լուսանկար է հրապարեկլ ՔԿ-ից ու գրել, որ առաջին անգամ պատմության մեջ երկրի գործող ղեկավարը հրավիրվել է ՔԿ եւ պատասխանում է քննիչի հարցերին:

Աղեկյանը նաեւ նշել է. «Ոստիկանության Կենտրոնի բաժնի միլպետը էնպես շպրտեց հեռախոսս, որ հենց իր աշխատողները սարսափահար էղան։

Հիմա հարց. որպես սելֆիի եզակի մասնագետ են թողել քո մոտ քննության ընթացքում հեռախոսը մնա՞, թե` պիտի զանգես տիրոջդ հարցնես ի՞նչ գրես, էդ նպատակով ա հեռախոսս մոտդ` քննչականում, հա, կոմիտե բառի մեջ տառ ես բաց թողել, ուղղի»: