ԿԳՄՍ նախարարի ու Կարեն Վարդանյանի «քաշային կարգը» շատ տարբեր է, ու ամաչելու, ձայնը կտրելու փոխարեն մի բան էլ լեզվին է տալիս

Ու հիմա այս մեղմ ասած անձեռնհաս, ապիկար, բամփ ձայնով, բայց տկար ուղեղով անձը, լեզվակռիվ է տալիս Կարեն Վարդանյանի հետ

Փաստաբան Հենրիկ Մարտիրսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից «Ականավոր մարդկանց մրցանակ»-ը շնորհվել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին։ Մի մարդու, ում ջանքերի շնորհիվ այս փոքրիկ ու աղքատ երկրում ամեն տարի անց են կացվում միջազգային «Դիջիթեք» տեխնոլոգիական ցուցահանդեսները, Հայաստանի ու Արցախի դպրոցներում ներդրվել և արդեն երկար տարիներ գործում են Արմաթ ինժեներական լաբորատորիաները, որ տարիներ շարունակ ՀՀ բոլոր կառավարությունների հետ կռիվ է տալու, անհավասար պայքար մղելու արդյունքում, գործադրած մեծագույն ջանքերի շնորհիվ մեր հայկական ՏՏ ընկերությունների ստեղծած անօդաչու թռչող սարքերը կարողացան ներդրվել հայկական բանակում։ Կարեն Վարդանյանի երկար տարիների գործունեության շնորհիվ է նաև որ Հայաստանի ՏՏ ոլորտը դինամիկ զարգացում է ապրում ու դեռ ապրելու է։ Ահա այս ամենը գնահատելով են այդ մրցանակը տվել։ Նման մրցանակի արժանացել են Նելսոն Մանդելան, Ռոբերտ Խանը, Վինտոն Սերֆը(համացանցի ստեղծողներից են) և այլ համաշխարհային դեմքեր։

ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը, որի մասին պատմության մեջ միայն մի հիշատակում կա, այն էլ իր կուսակից Էդուարդ Աղաջանյանից, իմանում ենք թե ոնց է Արայիկ Հարությունյանը 2016 թվականին լինելով ՔՊ վարչության անդամ՝ իրեն վստահված կուսակցաշինական աշխատանքները ապիկարության շնորհիվ պռավալ տվել։

Ու հիմա այս մեղմ ասած անձեռնհաս, ապիկար, բամփ ձայնով, բայց տկար ուղեղով անձը, լեզվակռիվ է տալիս Կարեն Վարդանյանի հետ, մեղադրանքներ ներկայացնում պարոն Վարդանյանին, ու լկտիաբար հայտարարում թե առանց ԱՏՁՄ-ի, առանց Կարեն Վարդանյանի էլ ԱՐՄԱԹ լաբորատորիաներ կստեղծեն։ Մեկը կողքը չկա հուշի սույն պարոնին, որ իր ու Կարեն Վարդանյանի «քաշային կարգը» շատ տարբեր է, ու ամաչելու, ձայնը կտրելու փոխարեն մի բան էլ լեզվին է տալիս»: