Մանվել Գրիգորյանին արհեստական շնչառության սարք է միացվել

Ըստ պաշտպանի՝ նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին քիչ առաջ այցելել են ՄԻՊ-ի գրասենյակի աշխատակիցները։

Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, news.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է Նաիրի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։

Ըստ պաշտպանի՝ նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Արսեն Մկրտչյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանին միացվել է արհեստական շնչառության սարք. «Խնդիրը սրտի հետ է կապված։

Երեկվա համեմատ վիճակն այսօր ավելի է ծանրացել»։