«Ես հաստատում եմ այդ տեղեկությունը». Տոնոյանը՝ բանակում զոհերի թվի մասին

Հաշվարկման համակարգի խնդիր կա. ինչն է հաշվարկել նախկինում, ինչն է հաշվարկվում հիմա

Ես հաստատում եմ այդ տեղեկությունը, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի 2019 թվականին բանակում զոհերի թիվը պատմական մինիմումի է հասցված:

Դիտարկմանը, որ շատերը հակադարձել են, կասկածի տակ են դրել այդ թվերը, նախարարն արձագանքեց. «Հաշվարկման համակարգի խնդիր կա. ինչն է հաշվարկել նախկինում, ինչն է հաշվարկվում հիմա: Ամբողջությամբ բոլոր դեպքերը հաշվարկվում են»:

Ինչ վերաբերում է նրան, որ բանակում միջանձնային հարաբերությունների հետեւանքով զոհեր են լինում, Դավիթ Տոնոյանն ասաց. «Կարգապահության ամրապնդմամբ եւ մեր սպայական կազմի կրթվածության բարձրացմամբ մենք ամեն ինչին կհասնենք»: