Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում նկարահանված է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասցրած հրթիռային հարվածն Իրաքում գտնվող «Այն ալ-Ասադ» ռազմաբազային:
Ամերիկացի զինծառայողների նկարահանած տեսանյութը, tert.am-ի փոխանցմամբ, հրապարակվել է CNN հեռուստաընկերության Twitter-ի էջում:
Նկարահանումը, ամենայն հավանականությամբ, արվել է բունկերից, որտեղ թաքնվել էին ամերիկացի զինծառայողները:
Հիշեցնենք, որ Live24.am-ն արդեն հայտնել էր, որ լույս հունվարի 8-ին հրթիռակոծվել էր Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:
US officials involved in embassy security say they weren't notified of imminent threats to four embassies, undermining claims by President Trump https://t.co/gdXafPsKA6
— CNN (@CNN) 14 января 2020 г.
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել էր Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:
0Comments