Իրանը դատի կտա Թրամփին՝ Սոլեյմանիի սպանության համար

«Մենք նրան հանգիստ չենք թողնի, նա պետք է կանգնի միջազգային դատարանի առաջ»

Թեհրանը միջազգային դատարանում հայց կներկայացնի ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հատուկ նշանակության ջոկատների հրամանատար գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանության գործով: Այս մասին հայտարարել է Իրանի դատական համակարգի ղեկավար Իբրահիմ Ռաիսին (Ebrahim Rayeesi), հայտնում է Fars գործակալությունըը:

Ըստ նրա, Իրանը պետք է այնպես անի, որ ամերիկյան առաջնորդը պատասխան տա իր գործողությունների և միջազգային օրենքների խախտման համար: Դատական հայց ներկայացնելու հարցը մշակվելու է մարդու իրավունքների Խորհրդի կողմիցԱԳՆ և այլ գերատեսչությունների հետ համագործակցությամբ:

Առաջարկվում է հրավիրել Թրամփին որպես գլխավոր մեղադրյալ: «Մենք նրան հանգիստ չենք թողնի, նա պետք է կանգնի միջազգային դատարանի առաջ», - ասել է Ռաիսին:

Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմի աղբյուրները հայտնել էին, որ Թրամփը դեռևս 2019-ի ամռանը հրաման էր պատրաստել՝ Սուլեյմանին վերացնելու մասին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իրանցի զինվորականները ամերիկյան անօդաչու ինքնաթիռ են խփել Հորմուզի նեղուցում:

Աղբյուր` Փաստինֆո