Աշխարհացունց բացահայտումներ՝ Արթուր Վանեցյանի մասին

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Հովհաննես Մովսիսյանը տապալել է իր աշխատանքը և Փաշինյանը ցանկանում է ազատվել նրանից

Politik.am–ը  գրում է. «Երեկ վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթի ինտերնետային կայքում տեղ գտած հրապարակումը ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի մասին՝ վերջինիս դեմ տեղեկատվական պատերազմի սկիզբ էր։

Եթե մինչ այդ իշխանությունները ակտիվ չէին թիրախավորում Արթուր Վանեցյանին, ապա այս հրապարակումը «ֆաս» հրահանգ է իշխանության ներկայացուցիչների, իշխանական լրագրողների և որոշ հասարակական գործիչների համար։

Այս հոդվածից հետո իշխանական լրատվամիջոցներում կհայտնվեն ամենատարբեր դեմքեր, ովքեր աշխարհացունց բացահայտումներ կանեն Արթուր Վանեցյանի մասին։

Վանեցյանն իհարկե իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ անօրինականությունների գլխին է կանգնած եղել, հիշենք թեկուզ դատավորին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորման հրահանգ տալը, բայց իշխանությունները կթիրախավորեն միայն այն թեմաները, որոնք կապված են միայն Վանեցյանի հետ։ Համատեղ անօրինական գործողությունները մոռացության կմատնվեն։

Վանեցյանի դեմ տեղեկատվական արշավը կազմակերպելու և վերահսկելու է վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը։ Արդյունքների մասին վերջինս զեկուցելու է անձամբ Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին։ Տեղեկատվական այս պատերազմը հնարավորություն է Հովհաննես Մովսիսյանին ապացուցելու, որ ինքը դեռ պետք է Նիկոլ Փաշինյանին։

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Հովհաննես Մովսիսյանը տապալել է իր աշխատանքը և Փաշինյանը ցանկանում է ազատվել նրանից»։