Իրանը տեսանյութ է հրապարակել, որով հաստատվում է դեսպանի ներկայությունը՝ չարտոնված ցույցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կադրերում, որոնք նկարահանված են օրվա մութ ժամի, երևում են երկու տղամարդ, նրանցից մեկն արտաքնապես նման է Մաքեյրին

Իրանական Tasnim գործակալությունը հունվարի 13-ին տեսանյութ է հրապարակել, որում, ըստ պնդումների, պատկերված է Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրը, որը գտնվում է չարտոնված բողոքի ակցիայի վայրում:

Կադրերում, որոնք նկարահանված են օրվա մութ ժամի, երևում են երկու տղամարդ: Նրանցից մեկն արտաքնապես նման է Մաքեյրին: Նրանք կանգնած են մարդկանց շրջապատում և շփվում են միմյանց հետ: 

Գործակալությունը տեսանյութն անվանել է «ոստիկանության կողմից տարածված առաջին տեսաձայնագրությունը, որը ցույց է տալիս Մաքեյրին և նրա ուղեկցին Թեհրանում չարտոնված բողոքի ակցիայի վայրում»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրը կանչվել է երկրի արտգործնախարարություն` բացատրություն տալու Թեհրանում կայացած ապօրինի հավաքին իր մասնակցության վերաբերյալ: 

Հիշեցնենք՝ Live24.am-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Դոմինիկ Ռաաբը հանդես է եկել հայտարարությամբ, որում Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մակերի կալանավորումը միջազգային իրավունքի խախտում է որակել: