Մի երկու կատակ արեցինք, այդքան բան. ի՞նչ են խոսել Միրզոյանն ու Թովմասյանը

Այնպես չէ, որ մենք քնում-զարթնում ենք միայն այս խնդրի մասին մտածելով և որ մեր գերնպատակն է Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնելը

Ծիծեռնակաբերդի բարձունքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյանները և Ամենայն հայոց կաթողիկոսը հարգանքի տուրք են մատուցում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի այն հայտարարությանը, թե իրեն զգուշացրել են, որ եթե հրաժարական չտա, քրեական գործ կհարուցվի։

«Հրայր Թովմասյանի, կամ որևէ այլ անձի երբևէ կատարած առևրևույթ կամ մեղսագրվող օրենքի խախտումը կապ չունի այս պահին կամ նախկինում ունեցած պաշտոնների հետ։ Որևէ պաշտոն չի ենթադրում, որ մենք գործողություններ ենք անում։ Քրեական հետապնդումների մասինխոսք լինել չի կարող»,-նշեց Միրզոյանը։

Հարցին, թե իշխանությունները ՍԴ դատավորների մասին անձնական տեղեկություններ են հավաքում, անգամ արտաամուսնական կապերի մասին, որ հարկ եղած դեպքում, օգտագործի, Միրզոյանը պատասխանեց.«Ժողովուրդ ջան, եկել եք անհեթեթ բաների մասին ինձ հարցեր եք տալիս։ Ես այդքան ժամանակ չունեմ, որ որևէ մտացածին վարկածներ մեկնաբանեմ»։

Դիտարկմանը, թե ՍԴ-ում ճգնաժամը շարունակվում է, Միրզոյանը նկատեց. «Իհարկե, հանգուցալուծում դեռ չի ստացել։ Ես բազմիցս առիթներ ունեցել եմ այդ մասին խոսելու։ Հիմա, ոնց որ ես հանցագործություն անեմ, և երբ մեր իշխանությունը փոխվի և իրավապահ համակարգը սկսի հետազոտել իմ աշխատանքը և ես ասեմ՝ այ ես զբաղեցրել եմ քաղաքական պաշտոն, դրա համար էլ ինձ հետապնդում են։ Եկեք, երկու երևույթներն իրար հետ չկապենք»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե սուրբծննդյան տոնի օրը հանդիպել են Հրայր Թովմասյանին, արդյոք նա բարձրաձայնել է իր մտահոգությունները, ԱԺ նախագահը նշեց. «Մի երկու կատակ արեցինք, այդքան բան։ Այնպես չէ, որ մենք քնում-զարթնում ենք միայն այս խնդրի մասին մտածելով և որ մեր գերնպատակն է Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնելը»։

ԱԺ նախագահը հավելեց, որ եթե նույնիսկ Հրայր Թովմասյանը հրաժարական տար, այս քրեական գործը միևնույն է լինելու էր. «Իրավապահները եթե այս նույն ճանապարհով գնային, այս նույն բացահայտումները լինելու էին»։