Անտեսանելի բարեկամներ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ձեզ հետ է Իմ այն նույն Զորությունը, որով Ես Հաղթեցի սատանային անապատի մեջ

ա

Հունվարի 13

Բնավ մի վհատվիր և մի հուսահատվիր երբեք: Պարզապես դարձիր մի «Անոթ», որ զորություն ու օգնություն է հասցնում ուրիշներին: Ավելի մեծ հասկացողություն ու համակրանք ունեցիր: Ավելի ջերմ վերաբերվիր մարդկանց: Թույլ չտաս, որ կյանքդ ամբողջովին մտահոգություն դառնա: Ոսկին հալոցքի մեջ մնում է այնքան, որքան անհրաժեշտ է զտվելու համար:

Արդեն իսկ լսում եմ երգն ու ցնծությունը անտեսանելի բազմության, որ ուրախանում է քո հաղթանակի համար:

Իմ հետևորդներից ոչ ոք չէր սխալվի ու ետ չէր ընկնի, եթե մի պահ բարձրանար վարագույրը, և նա կարողանար տեսնել, թե ինչպես են այն կողմում չար ոգիները հրճվում իր անկումների համար, և ինչպես են տրտմում ու հուսախաբ լինում հրեշտակները, որ իր հաղթանակն են ցանկանում: Նրանք Գործում են Իմ Անունով և Իմ Զորությամբ և ուրախանում ու ցնծում են ձեր հաղթանակի դեպքում:

Ձեզ հետ է Իմ այն նույն Զորությունը, որով Ես Հաղթեցի սատանային անապատի մեջ, կրեցի տագնապն ու տրտմությունը՝ Գեթսեմանի պարտեզում, ապրեցի Մահը՝ Գողգոթայի վրա: Այս մասին մտածեք: