Հյութեղ կարտոֆիլ՝ պորտուգալական բաղադրատոմսով

Համեղ ժամանց
կարտոֆիլ

Հյութեղ, անուշաբույր, անմոռանալի համով կարտոֆիլ՝ պորտուգալական բաղադրատոմսով

Բաղադրիչներ

1. Կարտոֆիլ – 8 հատ
2. Սխտոր – 4 պճեղ
3. Կարագ
4. Ձիթայուղ
5. Աղ
6. Հազրեվարդ

Պատրաստման եղանակը

1. Կարտոֆիլը լվանալ և մաքրել, սառեցնել: Սխտորը մաքրել և բարակ շերտատել: Տապակի մեջ բուսայուղ լցնել և սխտորը տապակել:

2. Կարտոֆիլները դնել կաղապարի մեջ, սեղմել մի փոքր, որպեսզի կեղևը ճեղքվի, բայց կարտոֆիլը չկորցնի իր ձևը:

3. Կարտոֆիլներին ավելացնել աղ և հազրեվարդ: Յուրաքանչյուր կարտոֆիլի վրա կարագի կտոր դնել:

4. Թխել 200 աստիճան ջեռոցում, 15-20 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am