Ավստրալիայում քաղցած կենդանիներին ուղղաթիռներով ուտելիք են հասցրել հատուկ արշավի շրջանակներում: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Նոր Հարավային Ուելս նահանգի շրջակա միջավայրի նախարարի թվիթը:
Ակցիան կազմակերպել է ավստրալական ազգային պարկերի և վայրի բնության ազգային ծառայությունը: Ուղղաթիռից հազարավոր կգ բանջարեղեն են նետել կենդանիներին, որոնք բնակվում են անտառային հրդեհներից տուժած դժվարհասանելի վայրերում:
Նշվում է, որ հիմնականում գազար և քաղցր կարտոֆիլ են հատկացրել կենդանիներին:
Ավստրալացի նախարարը նաև լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է կենգուրուն ուտում ուղղաթիռից նետված գազարները: «Մեկ երջանիկ հաճախորդ»,- գրել է գործիչը լուսանկարին կից:
Մասնագետների տվյալներով՝ Նոր Հարավային Ուելս նահանգում անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 800 մլն կենդանի է սատկել:
0Comments