Տենց լավ չի, թե բա` ավտոերթ բալայինի դեմ. Արարատ Միրզոյանի կինը՝ Նաիրա Զոհրաբյանին

Այսինքն՝ ավտոերթ անեն, թույլ տան հանդիպակաց դուրս գան, արագություն գերազանցեն, մարդկային կյանքերին վտանգ սպառնան` ամենօրյա ռեժիմով

ԱԺ նախագահ Արարար Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թե բա` ավտոերթ բալայինի դեմ:

Այսինքն ավտոերթ անեն` թույլ տան հանդիպակաց դուրս գան, արագություն գերազանցեն, մարդկային կյանքերին վտանգ սպառնան` ամենօրյա ռեժիմով:

Տենց լավ չի, առաջարկում եմ ընդդիմադիր օրենսդիրներն էլ միանան` միասին պահանջեն: Միգուցե նաև նոր օրենքի նախագիծ ծնվի` ինչքան շատ խախտում` այնքան շատ բալ:

հ.գ. ամենօրյա ճանապարհս անցնում եմ արդեն 3 տարի և միայն վերջին 10 օրն է, որ չի եղել դեպք, որ հանդիպակաց դուրս գան կամ ամեն սրտի ուզած տեղից շրջադարձ անեն»։