Անվտանգության նկատառումներից ելնելով՝ չեղարկվել է Երևան-Թեհրան-Երևան չվերթը

«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել

«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով չեղարկել է Երևան-Թեհրան-Երևան չվերթը։ Հայտարարությունում ասվում է.

«Հարգելի ուղևոր, 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Արմենիա Էյրվեյզ Ավիաընկերության AMW111/112 12.01.2020թ․ չվերթը Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Ձեր ավիատոմսի օրը փոխելու համար խնդրում ենք կապվել մեր գլխավոր գրասենյակի կամ մեր գործակալների միջոցով։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Մենք հոգում ենք մեր ուղևորների անվտանգության մասին ՝առաջին հերթին։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել Արմենիա Էյրվեյզ ավիաընկերության գլխավոր գրասենյակ աշխատանքային ժամերին, Երկուշաբթի-Ուրբաթ սկսած 9:30:


Հարգանքներով
Արմենիա Էյրվեյզ Ավիաընկերություն»։


Հիշեցնենք՝ Live24.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երեկ Իրանը պաշտոնապես ընդունել է, որ Թեհրանում օրերս կործանված ուկրաինական ավիաընկերության ինքնաթիռը սխալմամբ խոցվել էր իրական զինուժի կողմից։ «Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի տանջալից մահից հետո, ամերիկյան ագրեսոր ռեժիմի կողմից սպառնալիքների և իրանցի ժողովրդին ահաբեկելու պայմաններում Միացյալ Նահանգների կողմից հնարավոր հարձակումներից պաշտպանվելու նպատակով Իրանի զինված ուժերը 100 տոկոսանոց մարտական պատրաստության էին բերվել»,- նշվում է Ռոհանիի հայտարարության մեջ: