Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է Իրաքում Ruptly տեսագործակալության օպերատորի սպանության մասին

Մենք ամեն ինչ կանենք նրա ընտանիքին օգնելու համար

RT գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Իրաքում Ruptly տեսագործակալության օպերատորի սպանության մասին։

«Իրաքում անհայտ զինված մարդիկ սպանել են մեր սթրինգեր-օպերատոր Սաաֆա Ղալիին։

Սաաֆան տարածաշրջանում ակտիվորեն նկարահանումներ էր կատարում մեր Ruptly տեսագործակալության համար։

Մենք ամեն ինչ կանենք նրա ընտանիքին օգնելու համար»,- նշել է Սիմոնյանը։