Իտալական 3D WASP ընկերությունը 3D տպիչի միջոցով տներ է ստեղծում։ Այս մասին հայտնում է տեղական El Mundo պարբերականը:
Նման տան արժեքը համեմատելի է նոր սմարթֆոնի հետ, օրինակ՝ վերջին մոդելի iPhone-ի հետ։ Ըստ հաղորդման՝ 30 քառակուսի մետր տարածքով տունը կարող է կառուցվել ընդամենը երկու մարդու կողմից՝ 100 ժամում:
Ընկերությունը մշակել է տպիչներ, որոնք թույլ են տալիս բետոնից մեծածավալ կառույցներ տպել: Ընդ որում, նման տունը նվազագույն ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա։
0Comments