Աստված սիրո մարմնացում է, ուրեմն մենք էլ, պարտավոր ենք նմանվել Նրան

Սերը կարևոր է նաև այն պատճառով, որ օգնում է հավասարակշռել մեր կյանքի տարբեր ոլորտները և մեր գործողություններին ճիշտ մղումներ է հաղորդում
հավատ

Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց սիրել միմյանց. 

«Դուք իմ բարեկամներն եքեթե անեք այնինչ ես ձեզպատվիրում եմ։ Այս եմ ձեզ պատվիրումոր սիրեք միմյանց» (Յովհաննէս 15։14, 17)։

Աստված սիրո մարմնացում է, ուրեմն մենք էլ, պարտավոր ենք նմանվել Նրան։ Ինչպե՞ս կարող ենք ասել, որ ճանաչում ենք Աստծուն, եթե չենք ձգտում նմանվել նրան։ Ահա թե ինչ է գրել Հովհաննես առաքյալը.

«Նաով չի սիրումչի ճանաչում Աստծունքանի որ Աստված սեր է» (Ա Յովհաննէս 4։8):

Սերը կարևոր է նաև այն պատճառով, որ օգնում է հավասարակշռել մեր կյանքի տարբեր ոլորտները և մեր գործողություններին ճիշտ մղումներ է հաղորդում։ Օրինակ՝ քրիստոնյայի համար կենսականորեն կարևոր է շարունակաբար գիտելիքներ ստանալ Աստվածաշնչից։ Դրանք օգնում են նրան աճել, հասունանալ և գործել Աստծո կամքին ներդաշնակ:

Եթե սիրո հավասարակշռող ազդեցությունը բացակայում է, գիտությունը կարող է մարդուն հպարտություն ներշնչել, նրան մտածել տալ, թե ինքը մյուսներից ավելի լավն է։ Դա չի պատահի, եթե նրա մղումները, հիմնվեն միայն սիրո վրա։

«Սերը համբերող է, քաղցրաբարո է. Սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությաբ չի գրգռում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. Ամեն բանի դիմանում, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում» (Ա Կորնթացիս 13:4-7)։ Այն քրիստոնյան, որի ձգտումների հիմքում սերն է ընկած, չի հպարտանա նույնիսկ խորը գիտելիքներ ունենալու դեպքում, ավելին սերն օգնում է նրան խոնարհ մնալ:

Աստվածաշնչում այս մասին ասվում է.

 «Ով խոնարհեցնում է իր անձըկբարձրացվի» (Մատթ. 23։12), և Հիսուս Ինքն խոնարհության հրաշալի օրինակ դարձավ մեր բոլորիս համար:

Qahana.am