Facebook և Instagram կայքերը հեռացրել են գեներալ Ղասեմ Սոլեյմանիի աջակցության մասին գրառումները

Facebook-ում նշել են, որ իրենք աշխատում են ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պայմաններում

Ամերիկյան Facebook ընկերությունը համանուն սոցիալական ցանցից և դրան պատկանող Instagram-ից հեռացրել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի աջակցության մասին գրառումները, հայտնում է lenta.ru կայքը` հղում տալով ընկերության ներկայացուցչի` CNN հեռուստաալիքին տված հայտարարությանը:

Facebook-ում նշել են, որ իրենք աշխատում են ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պայմաններում:

Ըստ աղբյուրի` որոշ սահմանափակումներ վերաբերում են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հրամանատարությանը ԱՄՆ վերաբերմունքին: Նշվում է, որ «ԱՄՆ սև ցուցակը» գովերգող կամ նրանց գործողությունների շարունակականության կոչ անող անձանց օգտահաշիվները հեռացվում են:

Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն` Իրանում սոցիալական ցանցերի բոյկոտման կոչ է արվել և կառավարական կայքում օգտահաշիվների ջնջման վերաբերյալ բողոքների ներկայացման համար բաժին է ստեղծվել:

Նշվում է, որ իսլամական հանրապետությունում նախորդ տարվա նոյեմբերից անջատվել է համացանցը, ինչպես նաև արգելվել է Facebook և Twitter սոցիալական կայքեր մուտքը: