Սոլեյմանիի սպանությունը ջուրը գցեց տարիներ շարունակ ԱՄՆ կատարած աշխատանքը՝ ցնցել Իրանը ներսից

ԱՄՆ-ը աշխատանքներ է իրականացրել Իրանի ներսում ստեղծել սոցիալական բողոքի ալիք, հասնել նրան, որ դա վերաճի իշխանությունների եւ բողոքավոր զանգվածի միջեւ բախումների

Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, ըստ էության, ջուրը գցեց ԱՄՆ զանազան կառուցակարգերի տարիներ շարունակ իրականացրած աշխատանքը՝ հասնելու Իրանի ներսում քաղաքական ցնցումների:

Այս մասին, այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ը աշխատանքներ է իրականացրել Իրանի ներսում ստեղծել սոցիալական բողոքի ալիք, հասնել նրան, որ դա վերաճի իշխանությունների եւ բողոավոր զանգվածի միջեւ բախումների, ստանալ զոհեր եւ դրա հիման վրա տապալել երկրի օրինական իշխանությունը. «Բնական է, որ այս սպանությունից հետո իրանական հասարակությունը խիստ համախմբված է եւ սոցիալական բողոքի գործողությունների մակարդակը զգալիորեն պակասել է:

Մենք հիմա ունենք Իրան, որն արտաքին վտանգի առաջ համախմբվել է: Այս իմաստով Սոլեյմանին իր մահով մինչեւ հիմա ծառայում է իր ժողովրդին»: