Ամանորը Հայաստանում հետաքրքիր է. Փաշինյանը թվային տվյալներ է ներկայացրել

14 հազար 662 մարդ է այցելել այդ օրերին աշխատող թանգարաններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում որոշ թվային տվյալներ է ներկայացրել Ամանորի օրերին թանգարաններ կատարած այցելություններից:

Նա, մասնավորապես, նշել է. «Ամանորյա ոչ աշխատանքային օրերին 14 հազար 662 մարդ է այցելել այդ օրերին աշխատող թանգարաններ:

11 հազար 916-ը տոմս են գնել, իսկ 2746 մինչեւ 18 տարեկան անձինք օգտվել են կառավարության սահմանած՝ անվճար մուտքի իրավունքից:

Ամանորը Հայաստանում հետաքրքիր է»: