Ավտոսիրողները պատրաստվում են ավտոերթի՝ ի նշան բալային համակարգի դեմ բողոքի

Փորձագետները պատահարների քանակի նման աննախադեպ աճը պայմանավորում են մեքենաների թվի ավելացմամբ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության նոր նախաձեռնությունները շարունակում են հանրային դժգոհություն հարուցել:

Մեր տեղեկություններով՝ ավտոսիրողների տարբեր խմբեր քննարկում են Հանրապետության հրապարակ ավտոերթ անցկացնելու հնարավորության հարցը: Ավտոերթի մասնակիցները դրանով իրենց բողոքն են արտահայտելու ընդդեմ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նախատեսված բալային համակարգի՝ առաջարկելով, որ կառավարությունը հրաժարվի այդ փոփոխությունների իրագործման գաղափարից:

Չնայած կառավարության հիմնավորումներին, որ այդ փոփոխությունների նպատակը ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազեցումն է, ըստ փորձագետների՝ պատահարների քանակի նման աննախադեպ աճը պայմանավորված է մեքենաների թվի ավելացմամբ և նոր պահանջներին Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքների անհամապատասխանելիությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: