ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին վերացնելու որոշում է կայացրել, քանի որ վերջինս ծրագրում էր «պայթեցնել» Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունը: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, նման հայտարարությամբ հինգշաբթի հանդես է եկել Թրամփը:
«Մենք դա արեցինք, որովհետև նրանք պատրաստվում էին պայթեցնել մեր դեսպանությունը: Նա շատ ավելին ուներ մտքում, քան այդ դեսպանատունը»,-ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը կայացած բնապահպանական միջոցառման ժամանակ:
Թրամփի վարչակազմն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Սոլեյմանին ծրագրում էր հարձակում գործել ամերիկացիների դիրքերի վրա՝ «մոտալուտ սպառնալիք» դառնալով նախապես ընտրված թիրախների համար:
Աղբյուրը նշում է, որ գեներալ Սոլեյմանիի մահվան պատճառ դարձած ավիահարվածներից հետո առաջին անգամ Թրամփը հարցերի է պատասխանել այս թեմայով:
«Մենք բռնել ենք իրական հրեշի և վերացրել ենք նրան, ինչը պետք է ավելի վաղ տեղի ունեցած լիներ», -ըստ tert.am-ի՝ հավելել է ԱՄՆ ղեկավարը
Հիշեցնենք, որ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել է Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ հասցված ամերիկյան ավիահարվածների հետևանքով:
0Comments