Ջոնսոնն ընդգծել է Լոնդոնի անփոփոխ հավատարմությունը իրանական միջուկային համաձայնագրին

Վարչապետը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ընդգծել է Լոնդոնի անփոփոխ հավատարմությունն Իրանի միջուկային համաձայնագրին։ Այս մասին նա ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցում, տեղեկացնում է Reuters-ը։

Բրիտանիայի վարչապետի ներկայացուցչի խոսքով՝ Ջոնսոնը նրա հետ քննարկել է տարածաշրջանի իրավիճակը իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի զոհվելուց հետո։ «Վարչապետը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները»,- լրագրողներին ասել է մամուլի քարտուղարը։

«Բորիս Ջոնսոնն ընդգծել է Միացյալ Թագավորության անփոփոխ հավատարմությունը միջուկային համաձայնագրին եւ շարունակվող երկխոսությանը՝ միջուկային զենքի տարածումից խուսափելու եւ լարվածությունը թուլացնելու համար»,- ասել է նա։