Իրական վրեժը կլինի Մերձավոր Արևելքից ԱՄՆ-ին արտաքսելը. իրանցի գեներալ

Գեներալի խոսքերով, Իրանը հրթիռային հարված չի հասցրել ամերիկացի զինվորներին սպանելու համար, այլ ցանկացել է վնաս հասցնել Վաշինգտոնի ռազմական մեքենային

Իրանցի գեներալ Ամիր-Ալի Հաջիզադեն բացատրել է ամերիկյան բազաներին հարվածի արդյունքում զոհերի բացակայությունը:

Այս մասին հայտնում է Reuters-ը:

Գեներալի խոսքերով, Իրանը հրթիռային հարված չի հասցրել ամերիկացի զինվորներին սպանելու համար, այլ ցանկացել է վնաս հասցնել Վաշինգտոնի ռազմական մեքենային:

Իրանցի գեներալը հավելել է, որ հրթիռային հարվածը դարձել է ամբողջ տարածաշրջանում ամերիկյան բազաների վրա հարձակումների սկիզբ:

Նրա խոսքերով, Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար իրական վրեժը կլինի Մերձավոր Արևելքից ԱՄՆ-ին արտաքսելը: