«ՀՀԿ անունից խորը վշտակցություն ենք հայտնում բարեկամ Իրանի ժողովրդին». Շարմազանով

Խաղաղություն, համերաշխություն եւ տոկունություն ենք մաղթում բարեկամ Իրանին եւ մեր ողջ տարածաշրջանին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է. «Հայաստանի Հանրապետական կուսակցության անունից խորը վշտակցություն ենք հայտնում բարեկամ Իրանի ժողովրդին եւ կառավարությանը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության առիթով եւ անկեղծորեն ցավակցում ենք իր հարազատներին։

Խաղաղություն, համերաշխություն եւ տոկունություն ենք մաղթում բարեկամ Իրանին եւ մեր ողջ տարածաշրջանին»։