16-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվող Ռաֆայել Սուքիասյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով):
«Ես համոզված եմ, որ իմ տղայի նկատմամբ ոստիկանությունում բռնություն է գործադրվել, ինքնախոստովանությունը կորզվել է բռնության միջոցով: Իմ տղային ճանաչելով՝ ուղղակի համոզված եմ, որ բռնություն է կատարվել»,- Aravot.am-ին ասել է Ռաֆայելի հայրը՝ Արա Սուքիասյանը:
Նա պատմել է, որ երեկ առավոտյան սարսափելի հաղորդագրություն է ստացել. «Այդ մահացած աղջկա ընկերը փնտրում է իմ աղջկան: Երեւի վրեժխնդիր լինելու համար, դիմել եմ ոստիկանություն, հանցագործության մասին հաղորդում եմ տվել»:
0Comments