Իրանի վերաբերյալ Թրամփի հայտարարությունից հետո նավթի գները կտրուկ անկում են գրանցել

Ամերիկյան նավթի մեկ բարելի գինը նվազել է 60 դոլարից

Նավթի գները կտրուկ անկում են գրանցել՝ Միացյալ Նահանգների և Իրանի միջև առավել խոր հակամարտության շուրջ մտավախության պատճառով, որը հարուցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, տեղեկացնում է CNN-ը։

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ հում նավթի գինը նվազել է 4 տոկոսով, երբ Թրամփը հայտարարել է առավել խիստ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու մասին: Ամերիկյան նավթի մեկ բարելի գինը նվազել է 60 դոլարից:

Աղբյուրը նկատում է, որ այս ցուցանիշը կտրուկ նվազել է վերջերս գրանցված 65.65 դոլարի դիմաց, ինչը տեղի է ունեցել նաև Իրաքում ամերիկյան ավիաբազաների դեմ իրականացված ավիահարձակման արդյունքում:

Հիշեցնենք, որ Թրամփն իր հայտարարության մեջ նշել է, որ ավիահարձակումների հետևանքով ոչ մի ամերիկացի զինվոր չի զոհվել: Թրամփը նաև կոչ է արել եվրոպացի դաշնակիցներին հրաժարվել միջուկային գործարքից՝ այն աղետ անվանելով: