Ռուսաստանը և մյուս երկրները պետք է հրաժարվեն Իրանի հետ միջուկային պայմանագրից. Թրամփ

Մենք պետք է աշխատենք Իրանի հետ այնպիսի գործարք կնքել, որն աշխարհը կդարձնի ավելի անվտանգ և խաղաղ վայր

Ռուսաստանը և մյուս երկրները պետք է հրաժարվեն Իրանի միջուկային գործունեության Միասնական և համապարփակ գործողությունների ծրագրից և փոխարենը նոր միջուկային համաձայնագիր կնքեն Թեհրանի հետ:

Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ունեցած ելույթի ժամանակ:

Թրամփը նշել է, որ Իրանի իշխանությունները ընտրել են դեսկալացիայի ճանապարհը: «Եկել է ժամանակը, որ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը ընդունեն այս իրականությունը:

Հիմա նրանք պետք է վերջ դնեն իրանական գործարքին կամ Միասնական և համապարփակ գործողությունների ծրագրին:

Մենք պետք է աշխատենք Իրանի հետ այնպիսի գործարք կնքել, որն աշխարհը կդարձնի ավելի անվտանգ և խաղաղ վայր», - նշել է Թրամփը: