Սերը երբեմն փակում է դուռը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ուրախությունը Պտուղն է Հանդարտության

Հիսուս

Հունվարի 8

Ապրել կյանքը՝ հաղորդակից լինելով Ինձ հետ, դեռևս չի նշանակում զերծ մնալ դժվարություններից, այլ կարողանալ խաղաղ լինել անգամ դժվարությունների մեջ: Ես երբեմն առաջնորդում եմ՝ ԴՌՆԵՐԸ ՓԱԿԵԼՈՎ: Սերը, ինչպես որ բաց է անում դռները, այդպես էլ փակում է՝ ըստ անհրաժեշտի:

Ուրախությունը արդյունքն է՝ Իմ կամքին հավատարիմ կերպով համակերպվելու, նույնիսկ այն ժամանակ, երբ չկան պատճառներ ուրախ լինելու: Պողոսը՝ Իմ ծառան, լավ էր յուրացրել փակված դռների այս դասը, երբ ասում էր. «Մեր այս թեթև չարչարանքները, որ կրում ենք կարճ ժամանակով, պատրաստում են մեզ համար գերազանց ու հավիտենական փառքի երանությունը»: Նշանակում է՝ դու էլ երբեմն մերժումներ ակնկալիր, մինչև որ այս դասը լավագույնս սովորես: Այս է կատարելությանը տանող միակ ճանապարհը: Ուրախությունը Պտուղն է Հանդարտության: