Թեհրանում կործանված ինքնաթիռը երեկ Երևան-Կիև չվերթն է իրականացրել. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Թեհրանում կործանված Boeing 737 ինքնաթիռը հունվարի 6-ին Կիևից մեկնել է Լոնդոն, Լոնդոնից՝  Կիև, ապա նույն օրը Կիևից ժամանել է Երևան և հունվարի 7-ին Երևանից մեկնել Կիև

Իրանի մայրաքաղաք Թեհրանում վթարի ենթարկված ուկրաինական «Բոինգ 737» ինքնաթիռը երեկ՝ հունվարի 7-ին, իրականացրել էր Երևանի-Կիև չվերթը։ Այս մասին տեղեկանում ենք Flightradar24 կայքից։

Ըստ կայքի տվյալների՝ Թեհրանում կործանված Boeing 737 ինքնաթիռը հունվարի 6-ին Կիևից մեկնել է Լոնդոն, Լոնդոնից՝  Կիև, ապա նույն օրը Կիևից ժամանել է Երևան և հունվարի 7-ին Երևանից մեկնել Կիև։ Նույն օդանավը հունվարի 7-ին Կիևից մեկնել է Միլան, Միլանից վերադարձել Կիև, ապա մեկնել է Թեհրան։ Թեհրան է ժամանել տեղի ժամանակով  00:57-ին: Թեհրանից ինքնաթիռը օդ է բարձրացել առավոտյան 6։12-ին և շատ չանցած՝ կործանվել։

 Պաշտոնական տվյալով՝ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության «Բոինգ 737» ինքնաթիռը կործանվել է տեխնիկական խնդիրների պատճառով իրանական «Իմամ Խոմեյնիի» անվան միջազգային օդանավակայանից օդ բարձրանալուց շատ չանցած։ Ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Կիև չվերթը։ Ինքնաթիռում 167 ուղևոր է եղել և ինքնաթիռի անձնակազմը։ Բոլորը զոհվել են։

ֆոտո