«Թուրքական հոսք»-ը մեկնարկեց. Պուտինն ու Էրդողանը շահագործման հանձնեցին գազատարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գազատարը բաղկացած է երկու ճյուղից. մեկը նախատեսված է ռուսական գազը Թուրքիա հասցնելու համար, իսկ մյուսը՝ Հարավային և Հարավ-արևելյան Եվրոպա գազամատակարարման համար

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը Ստամբուլում մասնակցել են «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությանը: Այս մասին, ըստ tert.am-ի, տեղեկացնում է РИА Новости-ն:

Գազատարը բաղկացած է երկու ճյուղից. մեկը նախատեսված է ռուսական գազը Թուրքիա հասցնելու համար, իսկ մյուսը՝ Հարավային և Հարավ-արևելյան Եվրոպա գազամատակարարման համար:

Գազատարի ընդհանուր հզորությունը տարեկան 31,5 միլիարդ խորանարդ մետր է:

Գազատարի շահագործման հանձնելու պահը դիտել 49:45 րոպեից.